«ԱՄՆ-ն ոչնչացրել է Արաբական թերակղզու «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդին». Դոնալդ Թրամփ

Սպիտակ տունը հինգշաբթի երեկոյան հայտնել է, որ Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Քասիմ ալ Ռիմին ոչնչացվել է Եմենում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Սրա վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու հայտնել, որ ԱՄՆ-ը վրեժխնդիր է լինելու բոլոր նրանցից, ովքեր վնաս կպատճառեն ԱՄՆ քաղաքացիներին։

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Ռիիի դեմ, որի ղեկավարած խմբավորումը դիրքավորված էր Եմենում և պարբերաբար ԱՄՆ դեմ հարձակումներ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններ էր անում: 

ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլար էր առաջարկում Ռիմիի մասին տեղեկատվության դիմաց: