Միլիարդատեր Բլումբերգը ֆեյսբուքյան գովազդների վրա ծախսում է օրական 1.7 մլն դոլար

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած միլիարդատեր Մայքլ Բլումբերգը միայն ֆեյսբուքյան գովազդների վրա ծախսում է օրական 1 միլիոն դոլարից մինչև 1.7 միլիոն դոլար։ Սա աննախադեպ ցուցանիշ է։

Թրամփը 2016թ.-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան թիրախավորված գովազդների վրա ծախսել էր ընդամենը 44 մլն ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ Բլումբերգը Թրամփի ողջ ծախսը կատարում է մոտավորապես 26-44 օրում։

Փորձագետներից ոմանք արդեն նշել են, որ Բլումբերգի նախընտրական բյուջեն, իրականում, «անսպառ է»:

Հիշեցնենք, որ միլիարդատեր Մայքլ Բլումբերգի կարողությունը գնահատվում է 62 մլրդ դոլար։