ԱՄՆ Սենատն ընդունել է Իրանում Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձև

ԱՄՆ Սենատը հաստատել է Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի իրավասությունները սահմանափակող բանաձևը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Բանաձևին կողմ է քվեարկել 55 սենատոր, դեմ` 45-ը: Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը 30 օրվա ընթացքում պարտավոր է դադարեցնել թշնամական գործողություններն Իրանի դեմ:

Այդուհանդերձ, բանաձևը, ամենայն հավանականությամբ, կկրի ծանուցողական բնույթ, քանի որ Թրամփը մտադիր չէ այն հաստատել:

Սպիտակ տունն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ և նշել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները սահմանափակող բանաձևը խանգարում է Թրամփին` պաշտպանել ԱՄՆ-ն: