«Հայաստանը այլևս իրավական պետություն չէ. Իրավագիտությունը տապալված է». Գրիգոր Մուրադյան

«Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը ասաց.

«Իրավագիտությունը, վերջնականապես, տապալված է մեր երկրում: Իրավագիտության մասին այլևս որևէ խոսք չի կարող լինել, քանի դեռ այս գործընթացներում տեղի չունենա շրջադարձ և մենք, առանց չափազանցության, վերահաստատենք Սահմանադրական կարգը մեր պետությունում և իրավական պետության գոնե տարրական իրավաընկալումը...

Շատերը ՍԴ-ի դեմ իրականացվող բիրտ ոտնձգությունները կապում են կոնկրետ գործերի հետ, ինչ-ինչ խնդիրների հետ: Իհարկե, դրանք նույնպես կարող են արդարացված լինել, բայց իրականում ծայրահեղական պոպուլիզմը և Սահմանադրական պետությունն անհամատեղելի են: Քաղաքացիական համերաշխությունը, սոցիալական արդարությունը, լիբերալիզմը, որոնք դրված են ժամանակակից սահմանադրությունների հիմքում, անհամատեղելի են ծայրահեղական պոպուլիզմի հետ: ՍԴ-ն՝ որպես Սահմանադրության բարձրագույն պահապան, պետք է սահմանադրական արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգությունից»,- նշեց ՍԴ նախագահի խորհրդականը: