«ԲՀԿ–ն չի կարող միանալ հակաիրավական գործընթացին». Նաիրա Զոհրաբյան

«ԲՀԿ–ն չի կարող միանալ հակաիրավական այս գործընթացին»․ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց՝ կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ԲՀԿ–ն չի կարող միանալ հակաիրավական այս գործընթացին»․ լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս հայտարարեց, որ ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմամբ՝ կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստ էր հրավիրել։ Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ քաղխորհրդի նիստում քննարկվելու է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»–ի՞, թե՞ «Ոչ»–ի ճամբարին է միանալու ԲՀԿ–ն։