«Եթե իշխանությունը գնա ընտրակեղծիքների, ապա բարոյապես ինքնասպան կլինի». Էլինար Վարդանյան

Ապրիլի 6-ից հետո ՍԴ ճգնաժամի միֆը դառնալու է իրականություն: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Վերջինս նշեց, որ հանրաքվեի վերաբերյալ այս պահին կա երկու հիմնական թիրախ՝ միջազգային կառույցներն ու մեկ փուլ հետո՝ իրավապահները. «Առաջինների կողմից մենք հետագայում պետք է ակնկալենք կոշտ գնահատականներ, ինչու չէ՝ նաև գործողություններ: Իրավապահների ուշադրության կենտրոնում էլ կլինի, քանի որ այն, ինչ արվում է այսօր, ոտնձգություն է պետության և պետականության դեմ...

«650 հազար «Այո» հավաքելու հնարավորությունը կասկածելի է, կա երկրորդ մեխանիզմ՝ դիմել ընտրակեղծիքների, ինչը քաղաքական իշխանություններին կտանի քաղաքական և բարոյական ինքնասպանության»,-ասաց Վարդանյանը: