«Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեն». Վիտալի Բալասանյան

Արմնյուզ ՀԸ  Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը նշել է.

«Հայաստանի հետ լինելով մի տարածք՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելը ևս անհրաժեշտություն է, որը կբարձրացնի մեր ժողովրդի զգոնությունը»։

Այս պայմաններում ինձ համար առաջնային է իմ ժողովրդի, իմ ու ընտանիքի առողջությունը, քան պաշտոն ստանալը։ Իսկ ընտրությունները հետաձգելն իշխանությունների որոշումն է, որի կողմնակիցն եմ ես»։

Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ ինքը խնդրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ այն փաթեթից, որն այսօր դրված է բանակցային սեղանին։

Հաղորդման վերջում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությունից՝ Վիտալի Բալասանյանն ասել է․ «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ եմ անցել ու մի բան էլ՝ ես որևէ մեկի հանցագործությունները պարտակող չեմ։ Այն, ինչ ասել եմ նախկինում, հիմա էլ կասեմ՝ կա մեղադրվող Ռոբերտ Քոչարյան և կան մեղադրողներ՝ ի՞նչ գործ ունեն դատարանում նստած մի խումբ մարդիկ այդ դատավարությանը»։

Վիտալի Բալասանյանի դիտարկմամբ՝ կգա ժամանակ, որ բոլորը կծիծաղեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն առաջ քաշված հոդվածի վրա։