Նախագահ Արմեն Սարգսյանը տնտեսական ոլորտի մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներ: ՀՀ նախագահը, մասնավորապես, ստորագրել է՝

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը, 

«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, 

«Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, 

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: