Չինաստանը հաղթահարեց կորոնավիրուսը. Հյուբեյը կարգելաբացվի ապրիլի 8-ին

Չինաստանում իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնելու են Հյուբեյի երկամսյա արգելափակումը։

Ապրիլի 8-ից սկսած՝ մարդիկ կկարողանան ազատ տեղաշարժվել։

Հյուբեյը արգելափակվել է Չինաստանի իշխանությունների որոշմամբ հունվարի 23-ին։ Արգելափակումից ի վեր կորոնավիրուսի գրանցված դեպքերը սկսեցին անկում ապրել, և մարտի 16-ից ի վեր Հյուբեյում կորոնավիրուսի նոր դեպքեր չգրանցվեցին։

Չինաստանում ներկայումս կորոնավիրուսի բոլոր առկա դեպքերն «բերված» են համարվում, քանի որ Չինաստանում այլևս չկան ներքին վարակման շղթաներ։