«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, իսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորվի«. Արամ Հարությունյան

Այսօր՝ մարտի 24–ին, լրագրողների հետ հանդիպմանն քաղաքական գործիչ Արամ Հարությունյան ասաց.

«Նիկոլ Փաշինյանի հանգրվանը լինելու է ԱԱԾ-ի պադվալը: Նրան մեկուսացնելու արդյունավետ ձեւը` կալանավորելն է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ապակայունացնում է մեր երկիրը:  Մենք Փաշինյանին ազգովի պիտի ասենք` կանգ առ: Նա չի կարող արտակարգ դրության պայմաններում կառավարել երկիրը, առավել եւս ծիլեր արձակի Արցախում: Նա նշանակել է պարետ, բայց չի թողում` պարետը խոսի: Ինքն առաջ է ընկնում. հսկիչի դեր է տանում, ցրիչի դեր է տանում, դա տհաճ է: Երբ մարդը անձեռոցիկից օգտվելու մշակույթ չունի»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը` ասաց. «Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց անմիջապես հետո Մարտի 1-ի գործը բերեց մեջտեղ, երբ հիմնական մեղավորը ինքն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են: Այստեղ խնդիրը միայն անձնական հարցը չէր, սա աշխարհաքաղաքական հարց էր: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ ազատության մեջ նույն այսօրվա իրավիճակում հնարավոր չէր, որ Արցախում նման զարգացումներ գնային: Գործը, որը հարուցվել է` ջուր է: Իշխանությունների նպատակը դատավարության ձգձգելն է: Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը կախված է Աննա Դանիբեկյանի առողջությունից: Նրանք խորամանկ ձեւով փորձեցին հետաձգել: Այս դատավարությունը ապագա չունի, մեկ է, մի օր տեղերով փոխվելու են»