Իտալիայում մահվան թիվը աճել է՝ մեկ օրում հասնելով 743-ի

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում մահացել են 743 անձ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Սա մահվան թվի աճ է՝ երկօրյա հարաբերական անկումից հետո։

Համավարակի բռնկումից հետո Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել են 6820 մարդ։ Կան կորոնավիրուսի հաստատված 69.176 դեպքեր։