«Ապրիլի 12-ից բոլորը կվերադառնան իրենց առօրյա. Մարդիկ գրիպից ավելի շատ են մահանում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ երկիրը կվերադառնա իր աշխատանքային առօրյա կյանքին ապրիլի 12- ից՝ Զատիկից հետո։ Այս մասին տեղեկանում ենք Թրամփի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

«Ավելի շատ մարդ կմահանա տանը մնալուց և տնտեսության կոլապսից, քան այդ հիվանդությունից», - նշել է Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ անթույլատրելի է երկիրը երկար ժամանակ արգելափակված մնա։ «Մենք գրիպից ավելի շատ մահացություններ ունենք, վթարներից ևս, սակայն մենք այդ պատճառով երկիրը չենք արգելափակում։ Հիմա ինչու՞ սրա պատճառով երկիրը պետք է երկար արգելափակենք», - նշել է նախագահ Թրամփը։

Նշենք նաև, որ Թրամփի պնդումները չեն կիսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, որոնք նշում են, որ COVID19 -ը տասնյակ անգամ վտանգավոր և մահացու է գրիպից։