«Վիրուսն եկել է և կգնա, կարանտինն՝ անիմաստ ու աննպատակ է». Բրազիլիայի նախագահ. Guardian

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն Բրազիլիայի ժողովրդին իր ուղերձում նշել է, որ ինքն որևէ բան չի զգա, եթե վարակվի COVID 19-ով։ Այս մասին գրում է անգլիական Guardian պարբերականը։

Նա նաև նշել է, որ երկիրը կարանտինում պահելու և արգելափակելու փորձերը Բրազիլիայի երկու խոշոր քաղաքներում՝ Ռիո դը Ժանեիրոյում և Սան Պաոլոյում՝ նախաձեռնած նահանգապետերի կողմից անօգուտ են և աննպատակ։

«Վիրուսը եկել է և շուտով կգնա»,- ասել է Բոլսոնարոն։ Իսկ մնացածը «վառ երևակայության» և «մոլորության» արդյունք են, որոնցով խաբում են հասարակությանը։

Նյութի պատրաստեց՝ republica.am-ը։