«Վարկերը չմուծեն, հարկերը չմուծեն՝ ձե՞ռ եք առնում». Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին վարկային արձակուրդի վերաբերյալ։

Հարցին՝ վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ՝ ինչպես ԱԺ պատգամավորներն են պարտաճանաչ վճարում իրենց սպառողական վարկերը, այնպես էլ բոլորը դա պետք է անեն։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին այս օրերի համար սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցին՝ վարչապետը նշեց. «Եկեք ազատենք՝ հարկերից ազատենք, կոմունալ վարձերը չմուծեն, վարկերը չմուծեն, էդ լու՞րջ եք ասում։ Բոլորին 10 հազար դոլար առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն արեք բաժանենք...այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով.. 50 հազար դոլար տալու ենք... Նստում հարկերը թողեք, վարկերը թողեք՝ ձեռ եք առնո՞ւմ», - ասաց Փաշինյանը։