ԵՏՄ-ն կվերացնի պարենամթերքի արտահանման սահմանափակումները․ Միշուստին

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) աստիճանաբար կվերացնի միության սահմաններից դուրս սննդի արտահանման սահմանափակումները, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր գործընկերները, հարեւանները պարենամթերքի որոշակի տեսակների կարիք ունեին: Եվրասիական տնտեսական միության կողմից համապատասխան որոշում էր կայացվել մի շարք ապրանքատեսակների արտահանումը սահմանափակելու վերաբերյալ: Այժմ մենք կամաց-կամաց կվերացնենք դրանք»,- ասել է Միշուստինը Պետդումայում նախարարների կաբինետի աշխատանքի վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս։