ԱՄՆ-ում նախորդ օրը յուրաքանչյուր րոպեն մեկ կորոնավիրուսի հետևանքով մահ է գրանցվել. Reuters

Reuters-ը հատնում է, որ երեկ ԱՄՆ-ում րոպեն մեկ մարդ է մահացել. Գրանցվել է 1461 մահ։

Նախքան այս ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր մայիսի 27-ին՝ 1484 մահվան դեպք: Մինչդեռ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 150 000-ը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: Իրավիճակն առավել ծանր է Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգներում, որտեղ հիվանդանոցները լեփ-լեցուն են:

Նահանգների շարքում մահվան ելքով դեպքերի թվով առաջատարը Տեխասն է, որտեղ մեկ ամսում մոտ  4300 հիվանդ է մահացել: Ըստ worldometers.info կայքի՝ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 4 568 375 մլն դեպք: