Լուկաշենկոյի կին մրցակցին աջակցող հանրահավաքին ռեկորդային թվով մարդ է մասնակցել

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հանրահավաքին ավելի քան 34 հազար մարդ է ներկա գտնվել: Այս մասին հայտնում է ռուսալեզու Forbes-ը՝ վկայակոչելով իրավապաշտպանների իրականացրած հաշվարկները:  Տեղի լրատվամիջոցներից Наша Нiва-ն հայտնում է, որ այս հանրահավաքը մարդաշատության առումով ռեկորդային է անվանվել: Նշվում է, որ Տիխանովսկայայի շուրջ են համախմբվել նաև ընտրապայքարից հանված նախագահական 2 թեկնածուների ներկայացուցիչները: