«Ռուսաստանում հոկտեմբերից մարդիկ կսկսեն անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ». առողջապահության նախարար

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ օգոստոսի 10-ից պատվաստանյութ կսկսեն մատակարարել մարզեր, բազմաթիվ բնակիչներ կարող են պատվաստվել արդեն հոկտեմբերին:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատում են 17 գիտական կազմակերպություններ: Ներկա պահին արդեն հաջողությամբ ավարտվել են Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ստեղծած դեղամիջոցի կլինիկական փորձարկումները:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ պատվաստանյութը կարող են գրանցել օգոստոսի 10-12-ը, իսկ քաղաքացիական շրջանառության համար այն հասանելի կլինի օգոստոսի 15-16-ը:

Կլինիկական փորձարկումներ է սկսել իրականացնել նաև «Վեկտոր» կենտրոնը: