Բայդենը հայտարարել է, որ Թրամփը պետք է հեռանա

Դոնալդ Թրամփը պետք է վայր դնի ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում թույլ տված սխալ հաշվարկների պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: «Անգամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավարն է հայտարարել, որ ժամանակին դիմակ կրելու ռեժիմի սահմանումը կարող էր հունվարից ի վեր 100 հազարավոր մարդկանց կյանքեր փրկել: Այդ առումով երկրի ղեկավարը պետք է բոլոր իրավիճակներում հանրության առաջ ազնիվ մնա և ասի ճշմարտությունն այնպես, ինչպես որ այն կա»,- հայտարարել է Բայդենը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Բայդենն ասել է, որ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային բորսաների տատանումներով և նախագահ վերընտրվելու պատկերացումներով է առաջնորդվել և ի սկզբանե արհեստականորեն նվազեցրել է կորոնավիրուսի վտանգավորությունը: