Քուվեյթը ևս կկարգավորի Իսրայելի հետ հարաբերությունները. Թրամփ

Քուվեյթը շուտով կարող է կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ, ինչպես Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս մասին հայտնում  է ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը:

«Նրանք (քուվեյթցիները) միանգամայն ոգևորված են նրանով, որ … առաջին երկու երկրները ստորագրել են: Եվ համարում եմ, որ իրենք (քուվեյթցիները) շատ արագ դրա մասը կդառնան: Դե, կան, ես կասեի, 7 կամ 8 երկրներ, որոնք ցանկանում են դրա մասը դառնալ: Շատ հեշտ: Շատ արագ»։