«Մենք ունենք աշխարհում աննախադեպ գերձայնային սուպեր հրթիռ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կրկին պնդել է, որ Ռուսաստանը հիպերձայնային զենք է ստեղծել այն բանից հետո, երբ իր նախորդ Բարաք Օբամայի վարչակազմից տեղեկություններ է ստացել համանման տեխնոլոգիաների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, որ նրանք սուպեր-փուպեր գերձայնային հրթիռ ունեն, ես այն անվանում եմ սուպեր-փուպեր։ Այն սովորական հրթիռից 5 անգամ ավելի արագ է։ »,- հայտարարել է նա Մինեսոտա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ։