Սերժ Սարգսյանը Եռաբլուրում  հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

#SerzhSargsyan #3rdPresident #Independenceday #ՀՀ29 #Անկախությանօր