Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

Նշվում է, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Խորհրդարանականները նաև դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները Արցախի բնկիչ ժողովրդի՝ հայերի նկատմամբ: