Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով փոխարտգործնախարար Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»-նշվում է հայտարարության մեջ։