«Նիկոլ Փաշինյանը չի սիրում ժողովրդին. Նա հայտարարեց, որ ուզում է արյան գետեր». Արթուր Վանեցյան

Մենք պայքարում ենք հանուն հայրենիքի փրկության, ոչ թե իշխանություն գալու համար: Այս մասին Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաքին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի ստերը և ասաց, որ նա ունի երկու սուտ: «Սուտ համար մեկ` արտաքին լսարանի համար Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե հանկարծակի հայ ժողովուրդը հասնի իմ հրաժարականին, ստորագրված փաստաթուղթը չեղարկվելու է և պատերազմը շարունակվելու է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք, մենք ասում ենք, որ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը այդ հայտարարության արդյունքում կնքվող պայմանագրում,  նա չի կարողանալու հայանպաստ կետ բերել»,-ասաց նա և նշեց, որ պատերազմը հրահրել է Նիկոլ Փաշինյանը` իր ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում:

«Երկրորդ թեզը ներքին լսարանի համար է: Նա ասում է, որ ես պարտվել պատերազմը, էդ հեչ, որ էսքան մարդ է զոհվել իմ անխելքության համար, էդ էլ ոչինչ, բայց եթե ես հանկարծակի գնամ, ինձ փոխարինելու են նախկինները: Դա կեղծ օրակարգ է, նախկիների վերադարձ չի լինելու, մենք ապագան ենք նոր դեմքերով, նոր մտքերով և նոր տեսլականով»,-ասաց նա:

Արթուր Վանեցյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը իրականում չի սիրում էս ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը խրոնիկ սուտասան է: «Երկու տարի առաջ Իջևան քաղաքում եղան բողոքի ակցիաներ անտառի փայտ կտրողների կողմից և ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, հայտնվեցի այնտեղ և շատ տրամաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը Իջևանում և ցուցարարների մեջ: Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը, այն ժամանակվա ոստիկանապետ գեներալ Վալերիյ Օսիպյանին և ասաց` ես ուզում եմ տեսնել արյան գետեր` սատկացրեք բոլորին: Այ հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ասում է սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, նա սուտ է խոսում, նա ատում է բոլորիդ, նա սիրում է միայն իր պաշտոնը և իշխանությունը և բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն»-ասաց նա:

Նա նշեց, որ այս Իջևանի պատմությունը վկայում է այն մասին, թե ինչու են ոստիկանները բիրտ ուժ կիրառում: Նա նկատեց, որ այնքան էլ հեշտ չէ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին մերժել և ասել` չեմ կատարում ապօրինի ղեկավարները: