Իմ և Արա Սաղաթելյանի հասցեին ՔՕ-ով արգելված նյութեր են տարածվում, կդիմեմ դատարան. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ իշխանական կեղծ օգտատերերը հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում իր և Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հասցեին։ Գրառման մեջ ասվում է․ 

«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:

Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։

Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։

Ընկերներ ջան, շնորհակալ կլինեմ գրառումը տարածելու համար»։