«Պատվաստվելու պատճառով ոմանց մոտ բարդություններ են առաջացել». Delta Airlines

Delta Airlines ամերիկյան ավիաընկերությունն աշխատակազմի սակավության պատճառով ապրիլի 4-ին չեղյալ է հայտարարել շուրջ 100 չվերթ, գրում է Associated Press-ը: Նշվում է, որ Միացյալ Նահանգներում վերջին շրջանում ուղևորափոխադրումների ծավալը մի քանի անգամ ավելացել է և հասել մակարդակների, որոնք գրանցվել էին մինչև կորոնավիրուսային համավարակի սկիզբը: Այնուամենայնիվ, ոչ բոլոր փոխադրողներն են կարողացել անհապաղ արձագանքել դրան և բարձրացնել իրենց կրողունակությունը: «Delta-ն խնդիրներ է ունեցել»,- հայտնել են ընկերությունից և մանրամասնել, որ ներկայում շատ աշխատակիցներ պատվաստվում են COVID-19-ի դեմ: «Ոմանց մոտ բարդություններ են առաջացել: Այս առնչությամբ ավիափոխադրողը ստիպված է եղել վերացնել ինքնաթիռներում նստատեղերի միջին շարքը լրացնելուց հրաժարվելու պրակտիկան»,- բացատրել են ընկերությունից: