Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 760, մահվան՝ 22 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 3627 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Ապրիլի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 932 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4559-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 712 է, ընդհանուր առողջացածներինը՝ 177 601, փաստացի բուժվողներինը՝ 15 712 (մեկ օրում ավելացել է 26-ով): Մեկ օրում արվել է 3470 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 880 290 թեստ: