ԱՄՆ-ում արագորեն տարածվում են կորոնավիրուսի նոր մուտացիաները. Բայդեն

Կորոնավիրուսի նոր մուտացիաներն արագորեն տարածվում են ԱՄՆ-ում և վարակի նոր դեպքերի թիվը կրկին աճում է, ուստի չի կարելի ասել` երկրում համավարակի դեմ պայքարը հասել է ավարտին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Կան շատ լավ նորություններ, բայց կան նաև որոշ վատ նորություններ. վիրուսի նոր մուտացիաներն արագորեն տարածվում են, վարակի նոր դեպքերի թիվը կրկին աճում է, հոսպիտալացումների թիվն այլևս չի նվազում։ Թույլ տվեք շատ անկեղծ լինել ձեզ հետ. մենք կորոնավիրուսի դեմ պայքարի եզրափակիչ փուլում չենք»,- ասել է նա: Այնուհանդերձ, նրա խոսքով՝ երկրի իշխանությունները բնակչության պատվաստման գործում «անհավանական առաջընթաց» են գրանցել: «Լավ նորությունն այն է, որ մենք գտնվում ենք առաջին 100 օրվա ընթացքում 200 մլն պատվաստումների մեր նպատակը կատարելու ճանապարհին»,- հավելել է