«Կարծում եմ՝ մենք կլուծենք այդ խնդիրը». Պուտինը` Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու մասին

հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության ծավալն արդեն բավարար է դեղամիջոցի ներքին պահանջարկը բավարարելու համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հույս ունի ձեռք բերել «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ հասկանում է Ռուսաստանում այդ պատվաստանյութի  մեծ պահանջարկը:

«Մեզ մոտ արտադրությունը թափ է հավաքում: Խոսքը արդեն այս դեղամիջոցի արտադրության բավականին մեծ ծավալի մասին է: Այնպես որ, կարծում եմ, մենք կլուծենք այս խնդիրը»,-պատասխանել է Ռուսաստանի առաջնորդը: