Արա Աբրահամյանը փակ հանդիպումներ է ունենում Հայաստանում. News.am

Այդ մասին պիտի երկար խոսեմ, բայց ոչ հիմա։ Այս մասին NEWS.am–ին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի ընթացքում հնչած հարցերը, ըստ մամուլի, նախապես բաժանված են եղել, իսկ գրեթե բոլոր մասնակիցները «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներ էին։

Աբրահամյանն արդեն մի քանի օր Հայաստանում է, երեկ հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ, իսկ այսօր Գրողների միությունում փակ հանդիպում էր կազմակերպված։ Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը ցանկություն է հայտնել մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով ու որ ուժերի հետ, առայժմ հայտնի չէ։ «Իմ անձնական մասնակցության մասին ես շատ շուտով կասեմ՝ որոնք են իմ քաղաքական ուժը, որոնք են ֆինանսական, ինչ ծրագրեր ունեմ, ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ և ինչ թիմ ունեմ»,- նախօրեին հայտարարել էր նա։