Ղազախստանի նախագահը հումանիտար օգնության առաջարկ է արել Ղրղզստանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Տոկաևը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում հումանիտար աջակցություն տրամադրել Բիշքեկին: Ղազախստանի նախագահը նշել է, որ նմանօրինակ սահմանային միջադեպերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով՝ փոխընկալման ու բարիդրացիական ոգուն համահունչ: