Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք Ձեզ, թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում. Հրաչյա Հակոբյանը՝ Տարոն Սիմոնյանին

«Ափսոսում եմ, որ այդ խմբակցությունից ընդամենը մեկ կին պատգամավոր է նստած դահլիճում, բայց հուսամ պարոն Տարոն Սիմոնյանը ինձ լսում է: Ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ եք խոսում և ինչ եք խոսում»,-ասաց Հրաչյա Հակոբյանը և նկատեց, որ մի կին պատգամվոր կար, ինքն էլ գնաց: «Ի տարբերություն ձեզ՝ իշխող մեծամասնությունը ունի պատասխանատվություն, որտեղ խոսի, ունի պատասխանտվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերեվարվածների նկատմամբ և գիտի՝ որտեղ, ինչ հայտարարություն անի: Հավաքեք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»,-ասաց նա: Նշենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամները անդրադարձել են Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին, գմբեթները հանելուն: